‘Յոհան Կրոյֆ. «Աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը պետք է տրվի՝ համաձայն ֆուտբոլիստի որակների և ցույց տված արդյունքների» ‘

972

նդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհվող «Ոսկե գնդակի» մասին։

«Աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը պետք է տրվի՝ համաձայն ֆուտբոլիստի որակների և ցույց տված արդյունքների։ Այդ դեպքում պարզապես անհասկանալի է՝ ինչո՞ւ է արդեն երկրորդ անգամ այն շնորհվում ոչ այն ֆուտբոլիստին, ով իրոք լավագույնն է եղել։

Երկու տարի առաջ «Բավարիան» հաղթեց բոլոր մրցաշարերում, սակայն դրան ուշադրություն չդարձրին և «Ոսկե գնդակը» տվեցին Քրիստիանո Ռոնալդուին, ոչ թե, օրինակ, Կրոսին կամ մյունխենյան ակումբի այլ ֆուտբոլիստի։

Այս տարի Կրոսը Գերմանիայի հավաքականի առանցքային խաղացողն էր ևաշխարհի չեմպիոն էր դարձել։ Սակայն նա նույնիսկ եռյակում չկար, այն դեպքում, երբ Ռոնալդուն Մունդիալի ժամանակ պարզապես աննկատ էր։ Արդեն պարզ է, թեինչու ես չեմ կարող լուրջ վերաբերվել այդ մրցանակին»,-ասել է Կրոյֆը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վերջապես բարեհաճեց ցավակցել’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովից հրաժարված փաստաբանի դեմ վարույթ է հարուցվել’