‘Յոհան Կրոյֆ. Գվարդիոլան պետք է աշխատի’

745

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը նշել է, որ կատալոնացիների մեկ այլ նախկին մարզիչ, 41-ամյա Խոսեպ Գվարդիոլան պետք է շուտափույթ վերադառնա մարզչական գործունեությանը:

«Նա չափազանց երիտասարդ է կանգ առնելու համար: Ինձ դուր է գալիս նրա աշխատանքը:

Գվարդիոլան կարող է նաեւ որեւէ ազգային հավաքական գլխավորել: Պետք է փորձել, այստեղ կան եւ առավելություններ, եւ թերություններ: Պեպը պետք է անընդհատ սովորի, իսկ դրա համար անհրաժեշտ է խաղի մեջ լինել:

Եթե նա որեւէ ակումբ գլխավորի, նախագահը պետք է նրան 4-5 տարի աշխատելու հնարավորություն տա, որպեսզի Գվարդիոլան կարողանա իրացնել իր գաղափարներն ու համակարգ ստեղծի»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Le Buteur-ը:

Նախորդ հոդվածը‘Կաթոլիկ և բողոքական աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը. Հռոմի պապը խաղաղության մոմ է վառել’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն» ռադիոկայանի նախագահն ազատվել է պաշտոնից’