‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն վճարում է իր սխալ մարզչական քայլերի համար’

821

«Բարսելոնայի» նախկին լեգենդ, հոլանդացի Յոհան Կրոյֆը քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական մեթոդները:

«Մուրինյոյի սխալ մոտեցումները միշտ հանգեցնելու են անցանկալի հետեւանքների: Նա համարում է, որ իր մարզչական ոճը ճիշտ է եւ որպես ապացույց, բերում է արդյունքները, բայց դա մոլորություն է: Ես չեմ զարմանում «Ռեալում» տեղի ունեցող երեւույթներին: Իրադարձությունների նման զարգացումը անխուսափելի է, երբ քո փիլիսոփայությունը կայանում է բացառապես նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու եւ տրանսֆերային շուկայում ակտիվ լինելու մեջ: Թիմի աճեցրած ֆուտբոլիստներին ակումբի հետ պետք է կապված լինեն ոչ միայն պայմանագրով: Նրանք պետք է նաեւ սրտով կապված լինեն:

Փողի շնորհիվ կարելի է ուժեղ խաղացողներ ձեռք բերել, բայց ոչ երկար ժամանակով: Ակումբները պետք է երիտասարդ տաղանդների զարգացման սեփական ուժեղ համակարգ ստեղծեն»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Rac1-ը:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատյանը մտադիր է Սյունիքի արոտավայրերը վարձով տալ Իրանին’
Հաջորդ հոդվածը‘Արամ Սարգսյանը չի առաջադրվի’