‘Յոհան Կրուիֆի հուշարձանը` «Կամպ նոու» մարզադաշտում’

1590

Բարսելոնի «Կամպ Նոու» մարզադաշտում բացվել է մարտի 24-ին 68 տարեկանում կյանքից հեռացած հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի հուշարձանը:

AS-ը փոխանցում է, որ հուշարձանի բացման առաջին ժամերից «Բարսելոնա»-ի մարզադաշտ են այցելել հազարավոր մարդիկ` հարգանքի տուրք մատուցելու լեգենդար հոլանդացուն: Հուշարձանը բացել է «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Միջոցառմանը ներկա են եղել ակումբի նախկին բազմաթիվ խաղացողներ, մարզիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերսը, քաղաքական գործիչներ ու երկրպագուներ:
««Բարսելոնա»-ն չենք պատկերացնում առանց Կրուիֆի: Տխուր օր է ակումբի համար: Մենք հրաժեշտ տվեցինք մեր ընտանիքի ղեկավարին, ուսուցչին: Ցանկանում ենք նրան փոխանցել մեր ողջ սերը: Նա թողել է հիանալի ժառանգություն և հեղափոխություն կատարել ֆուտբոլում»,- AS-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:

Հիշեցնենք` «Բարսելոնա»-ում Կրուիֆը խաղացել է 1973-1978 թվականներին, իսկ կարիերայի ավարտից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել 1988-1996 թվականների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Star Sports. Սքանչելի Մխիթարյանը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Մոուրինյոյին Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը դարձնել’