‘Յոհան Կրուիֆ. «Մենք դեռևս չգիտենք, թե ինչպես կհամագործակցեն Մեսսին, Նեյմարը և Սուարեսը» ‘

1000

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրուիֆը նշել է, որ Լուիս Էնրիկեին սպասվում է բարդ մրցաշրջան: Նրա խոսքով, դեռևս դժվար է հասկանալ, թե ինչպես  են միմյաց հետ համագործակցելու հարձակվողների տրիոն՝ Մեսսին, Նեյմարն ու Սուարեսը: Այդ իսկ պատճառով, Լուիս Էնրիկեն, ամենայն հավանականությամբ, պետք է կարողանա դժվարին որոշումներ ընդունել:

«Ես տեսնում եմ, որ Լուիս Էնրիկեն աշխատում է մեծ նվիրումով և արդյունքի հասնելու ցանկությամբ: Նրա առջև բարդ խնդիր է ծառացել: Թիմը վերահսկելու համար բավարար չէ հեղինակություն դառնալ մեկ-երկու  ֆուտբոլիստի համար: Պետք է կարողանաս ողջ թիմին համոզել քո ճշմարտացիության մեջ:  Կարծում եմ, որ Էնրիկեն պետք կարողանա դժվարին որոշումներ ընդունել:

.Եթե խոսենք Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի մասին, ապա նրանցից յուրաքանչյուրը առանձին վերցրած մեծագույն խաղացողներ են: Տեսականորեն նրանք պետք է  խաղան հիմնական մեկնարկային կազմում: Բայց մենք դեռևս չգիտեն, թե ինչպես նրանք կհամագործակցեն միմյանց հետ: Նրանցից յուրաքանչյուրը ունակ է անհատական վառ գործողությունների, բայց ինչպե՞ս  դա կանդրադառնա թիմային խաղի վրա: Այս մրցաշրջանում պետք է լինել շատ զգույշ՝ «Բարսելոնայի» հետ կապված կանխատեսումներ անելիս»,-Կրուիֆի խոսքերն է մեջբերում  El Mundo Deportivo-ն: 

Նախորդ հոդվածը‘Ուորլիքը գոհ է Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են գերեվարված դիվերսանտների հետ’