‘Յուլիա Տիմոշենկոն գերմանացի բժիշկների հորդորով դադարեցրել է հացադուլը ‘

941

Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ազատազրկման մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն գերմանացի բժիշկների հետ խորհրդակցությունից հետո համաձայնել է դադարեցնել ավելի քան երկու շաբաթ տեւող հացադուլը: Այդ մասին, ըստ Interfax-ի, հայտարարել է ուկրաինայի առողջապահության փոխնախարար Ռաիսա Մոիսեենկոն:

Նա տեղեկացրել է, որ Տիմոշենկոյին արդեն սնունդ են հասցրել:

Յուլիա Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 29-ին՝ ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Արցախ ‘
Հաջորդ հոդվածը‘«Առաքելությունն անիրագործելի է» 5-րդ ֆիլմի համար ռեժիսոր է գտնվել ‘