‘Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը կտրուկ վատացել է ‘

935

 Ուկրաինայի նախկին վարչապետ, ավելի քան տասն օր հացադուլի մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ողնաշարի խնդիրների պատճառով բժիշկների մշտական հսկողության տակ գտնվող Տիմոշենկոն հրաժարվել է սնվելուց և բուժման կուրսից՝ ի նշան բողոքի՝ հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ РИА Новости-ն:

«Յուլյա Վլադիմիրովնայի վիճակը կտրուկ վատացել է, այսօր նա գրեթե չի կարողանում շարժվել», — հայտնել է նախկին վարչապետի փաստաբանը և հավելել, որ, այնուհանդերձ, նախկին վարչապետը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի դեռ խորհրդարանական ընտրությունները կեղծված չեն համարվել:

Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն 2011-ի հոկտեմբերին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման և այժմ առողջական խնդիրների պատճառով գտնվում է Խարկովի բժշկական կենտրոնում: Ուշագրավ է, որ բազմաթիվ իրավապաշտպանների  որակմամբ՝ Տիմոշենկոյի ազատազրկումը քաղաքական բնույթ է կրում և միտված է ուկրաինական ընդդիմությունը լռեցնելուն:

Նախորդ հոդվածը‘Աթենքում զանգվածային անկարգությունների ընթացքում առնվազն 100 մարդ բերման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Գայլերը հարձակվել են Սաղմոսավան գյուղի վրա ‘