‘ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը’

1290

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, բացվել է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հարցը:

Նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը:

Այսօրվա օրակարգում ընդրգրկված է 16 ելույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունից PanArmenian.net-ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավարը մտադիր է վերադառնալ հայրենիք’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը ընդունել է վարչապետի և կառավարության հրաժարականը’