‘Յունկերը բացառել է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին’

1604

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում և թուրքական իշխանություններին կոչ է արել՝ վերջ տալ եվրոպացիներին «ֆաշիստներ» և «նացիստներ» անվանել:

«Առաջիկայում ԵՄ կմտնի 27 անդամ-երկիր: Բոլոր թեկնածու երկրների հետ բանակցություններում գլխավոր առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է, արդարադատությունը և հիմնարար արժեքները: Դա բացառում է Թուրքիայի անդամակցությունը տեսանելի ապագայում»,- ասել է Յունկերը՝ ծրագրային ելույթով հանդես գալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին «սաստիկ ցավ» է խոստանում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը’