Յուն Սոկ Յոլը երդում է տվել որպես ԿՀ նախագահ

347

Երեքշաբթի Յուն Սոկ Յոլը երդում է տվել և ստանձնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

«Մեր սերնդի պարտքն է այնպիսի երկիր կառուցել, որտեղ երաշխավորված են ազատական դեմոկրատիայի սկզբունքները և շուկայական տնտեսության զարգացումը, մի երկիր, որը կատարում է միջազգային հանրության պատվավոր անդամի իր պարտավորությունները, մի երկիր, որը պատկանում է իր ժողովրդին»,- երդմնակալության արարողության ժամանակ ասել է Յուն Սոկ Յոլը։

Նախագահը նշել է, որ այսօր Հարավային Կորեան բազմաթիվ ճգնաժամերի է բախվել, այդ թվում՝ համավարակը, շղթայական մատակարարումների խափանումը, կլիմայի փոփոխությունները, զինված հակամարտություններն արտասահմանում։ Ըստ նրա՝ այդ խնդիրները պետք է լուծեր «քաղաքական գործընթացը», բայց դա տեղի չի ունեցել «դեմոկրատիայի ճգնաժամի» և հակաինտելեկտուալիզմի տարածման պատճառով։ Այնուամենայնիվ, նախագահը համոզմունք է հայտնել, որ իր երկիրը կկարողանա լուծել բոլոր խնդիրները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի խաղացողին
Հաջորդ հոդվածըATP․ Ալկարասը բարձրացել է 6-րդ տեղ, Խաչանովը նույնպես առաջադիմել է