‘Յուպ Հայնկես. Գիշերը քնել եմ «Յուվենտուսի» հետ’

813

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ այսօրվա տնային մրցավեճից առաջ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայկնեսը բավական պատկերավոր մեկնաբանություններ է արել:

— Երեկ ես գնացի քնելու «Ծեր Սինյորայի» հետ և այսօր առավոտ արթանացա նրա հետ: Շատ եմ ուսումնասիրել նրան: Վերլուծել եմ թուրինցիների վերջին հանդիպումները և տպավորվել եմ տեսածիցս: Բայց մենք անհավանական մրցաշրջան ենք անցկացնում: Իմ թիմը շատ նպատակային է խաղում, անկախ՝ տվյալ պահին կազմում եղած ֆուտբոլիստներից:

«Յուվենտուսը» կարծես հեքիաթային կերպար՝ Փյունիկ թռչուն լինի, որը մոխրից է հառնել: Անտոնիո Կոնտեն վերջին տարիներին շատ լավ աշխատեց միանգամից մի քանի ուղղություններով: Թիմի նման հաջող ելույթներից կարելի է եզրակացնել, որ նա շատ օգտակար կարողություններ ունի: Թուրինցիների խաղում ակնհայտ է նրա դերը: 

«Յուվենտուսն» այլևս չի խաղում ընկալելի՝ «կատենաչոյի» ոճով: Թիմի խաղը բնութագրվում է որպես բարձր մակարդակի ֆուտբոլ՝ պաշտպանության վրա որոշակի շեշտադրությամբ, որը, միաժամանակ, շատ նորարար է: 

Մեզ հրաշալի հանդիպում է սպասում հավասար թիմերի միջև՝ Չեմպիոնների լիգային բնորոշ քառորդ եզրափակիչ,- Armsport.am-ի փոխանցմամբ,Հայնկեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ՀԲԸՄ-ը Արցախում նոր բարեգործական ծրագիր կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘116 տարի առաջ այս օրը ծնվել է Սողոմոն Թեհլերյանը’