‘«Յուվենթուս»-ը կարող է չեմպիոն հռչակվել ապրիլի 7-ին’

854

Ա Սերիայի 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլի»-ն պարտություն կրեց «Էմպոլի»-ից և «Յուվենթուս»-ից արդեն հետ է մնում 18 միավորով:

Դա նշանակում է, որ թուրինցիներն արդեն հաջորդ տուրում կարող են չեմպիոն հռչակվել: Դրա համար «ծեր սինյորա»-ն նախ ապրիլի 6-ին պետք է հաղթի «Միլան»-ին, այնուհետև հաջորդ օրը սպասի «Նապոլի»-ի պարտությանը: Եթե 2 կետն էլ կատարվի, ապա Ալեգրիի սաները առաջնության ավարտից 7 տուր առաջ կնվաճեն չեմպիոնի կոչումը:

Ինչպես հավաստիացնում է Opta-ն, դա ռեկորդային ցուցանիշ կլինի, քանի որ մինչ այժմ դեռ ոչ մի իտալական թիմի չի հաջողվել ավարտից 5 տուրից առաջ չեմպիոն հռչակվել:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի Գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Պետքարտուղարության հայտարարությունը չի արտացոլում նախարարների հանդիպման էությունը’