‘«Յուվենտուսը» Գոնսալո Իգուաինին չի վերադարձրել 9 համարը’

1011

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին չի վերադարձրել 9 համարի խաղաշապիկը, որով նա հանդես էր գալիս անցած մրցաշրջանի առաջին կեսում, մինչեւ Լոնդոնի «Չելսի» վարձակալությամբ տեղափոխվելը։

«Յուվենտուսը» հրապարակել է թիմի նորեկների խաղային համարները։ 31-ամյա Գոնսալո Իգուաինին բաժին է հասել 21 համարը։ Թուրինյան թիմը մեկնել է Սինգապուր՝ մրցաշրջագայության։

Իտալական մամուլը ենթադրում է, որ 9 համարի խաղաշապիկը «Յուվենտուսն» ազատ է թողել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի համար, որի տրանսֆերը սպասվում է առաջիկայում, գրում է Football Italia-ն։ 

«Ինտերը» Իկարդիին չի ընդգրկել ասիական մրցաշրջագայության մեկնող կազմում։

Նախորդ հոդվածը‘Ալժիրի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աֆրիկայի գավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մբապեն ցանկանում է աշխատել Գվարդիոլայի հետ’