‘«Յուվենտուսը» հույս ունի հաղթել «Արսենալին» Մխիթարյանի համար պայքարում’

1561

«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի թիմը:

Tuttosport-ի հաղորդմամբ` «Յուվենտուսը» պատրաստվում է 27-ամյա հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել այս ամառ` չնայած խաղացողի հանդեպ «Արսենալի» հետաքրքրության:

Իտալական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ իրենք առավելություն ունեն` լավ հարաբերություններ ունենալով ֆուտբոլիստի գործակալի` Մինո Ռայոլայի հետ:

Ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 20 գոլ ու կատարել 24 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Տուխել. « Մենք այստեղ ենք, որպեսզի գրոհենք, գոլ խփենք, ռիսկի դիմենք եւ վայելենք խաղը»’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպիչներն ահաբեկչություն էին պատրաստում Փարիզում Եվրո-2016-ի ընթացքում’