«Յուվենտուսը» մտադիր է պայմանագիր կնքել Դի Մարիայի հետ

322

Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր կառաջարկի ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

34-ամյա Դի Մարիայի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ ՊՍԺ-ն Դի Մարիային համագործակցության երկարաձգում չի առաջարկել։ Դի Մարիան 2015-ի ամռանն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել ՊՍԺ։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը34-ամյա Գոնսալո Իգուաինն այս տարի կավարտի կարիերան
Հաջորդ հոդվածըԵԱ․ Գաբրիել Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Գադիմբայլիին եւ ընթացիկ առաջատարն է