«Յուվենտուսը» նոր պայմանագիր չի առաջարկի Ռոնալդուին

408

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր չի առաջարկի 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Sky Italia-ն։ Պատճառը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի բարձր աշխատավարձն է։ Նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Ռոնալդուն 2018-ին 112 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս ընթացքում նա թուրինյան թիմի հետ մասնակցել է 133 հանդիպման, խփել 101 գոլ եւ կատարել 22 գոլային փոխանցում։ «Յուվենտուսի» հետ նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթը:

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ 29 գոլով։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը պայքարը կշարունակի թայ–բրեյքում
Հաջորդ հոդվածըՀզոր փոթորիկը մոտենում է Ճապոնիային