«Յուվենտուսը» Սպերցյանին այլընտրանքային տարբերակ է դիտարկում Բերարդիի համար

140

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

Sky Sport-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն այլընտրանքային տարբերակ է համարվում իտալական «Սասուոլոյի» վինգեր Դոմենիկո Բերարդիի համար։ Թուրինցիները կփորձեն 15 միլիոն եվրոյով գնել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, եթե չհաջողվի իրականացնել Բերարդիի տրանսֆերը։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին դուր է գալիս հայ կիսապաշտպանի խաղը։

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել 7 գոլ ու կատարել 3 ասիստ։

Նախորդ հոդվածըՍեփական փրկության համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք․ Զուրաբյան
Հաջորդ հոդվածըFourFourTwo-ն կազմել է անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների ցուցակը