‘«Յուվենտուսը» քառորդ եզրափակիչ դուրս եկավ’

831

Թուրինի «Յուվենտուսը» հեշտությամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում թուրինցիները 2:0 հաշվով առավելության հասան շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ:  Մեկական անգամ աչքի ընկան իտալացի հարձակվողներ Ալեսանդրո Մատրին ու Ֆաբիո Կվալյարելան: Երկու խաղերի արդյունքով «Յուվենտուսը» հաղթեց 5:0 հաշվով: Նորից անառիկ պահեց դարպասները «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը մի քանի ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ:

Նշենք, որ եվրոգավաթներում «Յուվենտուսի» անպարտելիության շարքը հասավ 18 խաղի:

Այսպիսով, քառորդ եզրափակիչի ուղեգիր են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն եւ «Յուվենտուսը»:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Յուվենտուս» — «Սելթիկ»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:0)

Ալեսանդրո Մատրի, 24, Ֆաբիո Կվալյարելա, 65

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ին ոչինչ չի խանգարում հանդիպել ՀԱԿ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’