«Յուվենտուսը» 12 տարում առաջին անգամ չի մասնակցի Չեմպիոնների լիգային

190

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Միլանին» 0:1 հաշվով պարտվելուց հետո Թուրինի «Յուվենտուսը» զրկվեց Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից՝ 12 տարում առաջին անգամ։

Նախորդ անգամ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգային չի մասնակցել 2010-2011 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ թուրինյան թիմն Իտալիայի առաջնությունում գրավել էր 7-րդ տեղը։

«Յուվենտուսը» 59 միավորով 7-րդ տեղում է, որ տալիս է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը դեռ հավակնում է Եվրոպայի լիգայի ուղեգրին։ 5-6-րդ տեղերում գտնվող «Ատալանտան» ունի 61 միավոր, «Ռոման»՝ 60 միավոր։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքներն ու 3 անհաջողակները (տեսանյութ)