«Յուվենտուսը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Պոգբային

767

Թուրինի «Յուվենտուսը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որն ազատ գործակալի կարգավիճակում հուլիսի 1-ին կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։ Իտալական ակումբը պատրաստ է Պոգբային վճարել տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Goal.com-ը։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ 178 խաղում խփելով 34 գոլ, կատարելով 40 գոլային փոխանցում։

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Նախորդ հոդվածըՄեսին կդառնա «Ինտեր Մայամիի» բաժնետեր եւ կխաղա ՄԼՍ-ում
Հաջորդ հոդվածը․․․ որ սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել․․․ Մաս 3