‘«Յուվենտուսը» 30 միլիոն եվրո է առաջարկել Գյունդոգանի համար’

1531

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է ջանքեր գործադրել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին ձեռք բերելու նպատակով, հաղորդում է gazzetta.it- ը:

Իտալական ակումբը պատրաստ է Գերմանիայի հավաքականի 25-ամյա խաղացողի համար վճարել 30 միլիոն եվրո, սակայն դորտմունդյան ակումբն առայժմ մերժում է առաջարկները: Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» արդեն մերժել էր «Յուվենտուսին»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյունդոգանը մասնակցել է 16 հանդիպման, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանն ու «Բորուսիան» մոտ են պայմանագրի երկարաձգմանը’