‘«Յուվենտուսին» պատժել են’

785

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն եւ պաշտպան Լեոնարդո Բոնուչին որակազրկվել են Իտալիայի առաջնության երկու խաղով, հայտնում է Football Italia-ն:

Նման պատժի նրանք արժանացել են Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ջենոայի» հետ խաղում (1:1) դրսեւորած վարքագծի համար, երբ նրանք վիճաբանության մեջ մտան մրցավարի հետ՝ չնշանակված 11 մետրանոց հարվածի համար:

Բացի այդ, մեկ խաղով որակազրկվել է պաշտպան Ջորջիո Կյելինին, իսկ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտային արգելել են ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել մինչեւ փետրվարի 18-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանում ձեռքի անդամահատության նոր սարք են ցուցադրել’
Հաջորդ հոդվածը‘Նիդերլանդների թագուհին մոտակա ժամերին կհրաժարվի գահից’