«Յուվենտուսի» նախագահը, փոխնախագահն ու տնօրենների խորհրդի մյուս անդամները լքել են պաշտոնները

248

Թուրինի «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի անդամները՝ այդ թվում ակումբի նախագահ Անդրեա Անիելին ու փոխնախագահ Պավել Նեդվեդը, հրաժարական են ներկայացրել, հաղորդում է Goal.com-ը։

«Տնօրենների խորհրդի անդամները, հաշվի առնելով չլուծված իրավաբանական ու հաշվապահական խնդիրների կարեւորությունն ու հրատապությունը, ակումբի շահերից բխող որոշում են ընդունել՝ առաջարկելով նշանակել նոր ղեկավարություն։ Որոշումը փոխանցվել է ակումբի բաժնետերերի ժողովին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կպահպանի պաշտոնը մինչեւ բաժնետերերի ժողովը, որը նախատեսված է 2023թ․ հունվարի 18-ին։

Անդրեա Անիելին «Յուվենտուսը» ղեկավարում էր 2010 թվականից։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըԿամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ