‘«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը զորակոչվել է ուկրաինական բանակ’

1301

ԽՍՀՄ հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ՝ ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Զավարովը ծանուցագիր է ստացել՝ ուկրաինական բանակում ծառայության անցնելու համար: Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է «Ֆուտբոլ» պարբերականի գլխավոր խմբագիր Արտյոմ Ֆրանկովը:

Նրա տվյալներով, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան 89 ծանուցագիր է ստացել, այդ թվում՝ 53-ամյա Զավարովին ուղղված: Վերջինս 2012-ին ժամանակավորապես զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ծանուցագրերը հանձնվել են ոչ թե անձամբ, այլ ՈւՖՖ-ի միջոցով: Ենթադրվում է, որ զորակոչվածները ծառայության կանցնեն ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների գոտում:

Զավարովն այս պահին Ուկրաինայի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոյի օգնականն է: Նա հայտնի է Կիեւի «Դինամոյի», Թուրինի «Յուվենտուսի», ֆրանսիական «Նանսիի» եւ ԽՍՀՄ հավաքականում իր ելույթներով: 1990-ին իտալական ակումբի կազմում նա դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր: 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ամբողջ թիմն է անորակ ֆուտբոլ ցուցադրում»’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’