«Յուվենտուսի» ռեկորդային ֆինանսական կորուստները

552

Թուրինի «Յուվենտուսն» ավարտված ֆինանսական տարում ունեցել է ակումբի պատմության մեջ ռեկորդային ֆինանսական կորուստներ՝ 209,9 միլիոն եվրո, հաղորդում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը։

Ֆինանսական կորուստները երկու անգամ գերազանցել են անցած տարվա կորուստները։ Գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով անցած մրցաշրջանի հանդիպումներն առանց երկրպագուների անցկացնելն է։

12 ամսում «Յուվենտուսի» հասույթը նվազել է 16 տոկոսով եւ կազմել է 480,7 միլիոն եվրո։ Ֆինանսական տարին ավարտվել է հունիսի 30–ին։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայում» ցանկանում են Կումանի փոխարեն նշանակել Կրոյֆին
Հաջորդ հոդվածըՖրանսիայի լիգան յուրաքանչյուր գոլի համար 500 եվրո կփոխանցի բուժաշխատողներին