‘«Յուվենտուս»- «Կալյարի»` 3:1 (տեսանյութ)’

736

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Կալյարիին»:

«Սան Էլիյա» մարզադաշտում կայացած խաղում Մասիմիլիանո Ալեգրիի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Յուվեի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Կարլոս Տևեսը, Արտուրո Վիդալը, Ֆերնանդո Լյորենտեն, իսկ «Կալյարիից» հաշիվը կրճատեց Լուկա Ռոսետինին:  

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսն» ունի 39 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Կալյարին» 12 միավորով մնաց 18-րդ տեղում: 

Նշենք նաև, որ այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսն» ապահովեց Իտալիայի առաջնության ձմեռային չեմպիոնությունը: 

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կալյարի»-«Յուվենտուս»` 1:2
Գոլերը. Ռոսետինի՝ 65, Տևես՝ 3, Վիդալ՝ 15, Լյորենտե՝ 50:

Նախորդ հոդվածը‘«Բոկո Հարամի» գրոհայինները գերի են վերցրել 185 նիգերիացու’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը 79-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում’