‘«Յուվենտուս»-ն ընդդեմ «Նապոլի»ի. և ևս չորս հետաքրքիր հակամարտություններ’

953

«iLur.am»-ը ձեր ուշադրությունն է հրավիրում, եվրոպական թոփ առաջնություններում կայանալիք ամենահետաքրքիր հանդիպումների վրա:

«Տոտենհեմ» — «Չելսի»

Շաբաթ ժամը 15:45

Պրեմիեր լիգայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը, դերբի, որում Անդրե Վիլաշ Բոաշը, առաջատարի դեմ խաղում կփորձի ստիպել Ռոման Աբրամովիչին ափսոսել որ իրեն ավելի շատ ժամանակ չտրամադրեց լոնդոնյան թիմում մնալու համար: Բոաշի «Տոտենհեմ»-ը վատ սկսելով մրցաշրջանը, 4 խաղ է ինչ միայն հաղթանակներ է տանում, որոնցից կարելի է առանձնացնել «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ արտագնա խաղը: Ինչ վերաբերվում է «Չելսի»-ին, ապա այստեղ Դի Մատեոն օգտվելով նորեկներ Ազարի և Օսկարի փայլուն մարզավիճակից, ամեն ինչ անում է որպեսզի ֆուտբոլասերները փոխեն «Չելսի»-ի խաղի որակի մասին իրենց կարծիքը: Երկու թիմերն էլ խաղին կներկայանան լուրջ կորուստներով, «Տոտենհեմ»-ից կբացակայեն Կաբուլն ու Պարկերը, իսկ «կապույտներ»-ի մոտ կբացակայի Թերին, ում մոտ կսկսի 4 խաղյա որակազրկումը: Հանդիպումը խոստանում է հետաքրէիր լինել նաև մարտավարական տեսանկյունից, քանի որ երկու մարզիչները համարվում են հին մայրցամաքի լավագույն երիտասարդ տակտիկները:

«Բորուսիա Դորտմունդ» — «Շալկե 04»

 

Շաբաթ ժամը 17:30

Ռուրյան դերբին միշտ էլ խոստանում է անցնել հետաքրքիր և լարված պայքարում:

Այս մրցաշրջանում տանտերերին հաճախ ինչ որ մի բան չի հերիքում հանդիպումները հաղթանակով ավարտելու համար: Դորտմունդցիների համար ընդհանրապես շատ ծանրաբեռնված շաբաթ է սպասվում, քանի որ այս խաղից հետո չորեքշաբթի օրը կարևորագույն խաղ ունեն ՉԼ-ում «Ռեալ Մադրիդ»-ի դեմ: Հաղթանակի դեպքում նրանք կշրջանցեն «Շալեին» և կփորձեն մոտենալ «Բավարիային», ովքեր առաջնությունում փայլուն են հանդես գալիս և բոլորից մի գլուխ բարձր են:

«Յուվենտուս» – «Նապոլի»

 

Շաբաթ ժամը 20:00

Չնայած անցյալ տուրում կայացած միլանյան դերբիին, հենց այս հանդիպումն է համարվում եվրոպական առաջնությունների այս տուրում կենտրոնական հանդիպումը: Անկասկած, այն կարել է համարել նաև «Սերիա Ա»-ի առաջին շրջանի կենտրոնական հանդիպումը: Երկու թիմերը հավասար միավորներով կիսում են առաջին տեղը: Թուրինցիները դեռևս կարողանում են, առանց Կոնտեի շարունակել անպարտելի հանդիպումների շարքը: Շատ հետաքրիր կլինի հետևել Համշիկ – Պիրլո հակամարտությանը, որից և մեծապես կախված կլինի խաղի արդյունքը: Եթե հաշվի չառնենք Պրանդելիի հավաքականին, ապա հենց «Յուվեն» ու «Նապոլին» են ամենից հաջող կիրառում,  «3-5-2» սխեման Պետք է չմոռանալ, որ նեապոլցիները ի տարբերություն Յուվեի, պահեստայինների մոտ ունեն լավագույն իտալացի մարզիչներից մեկին` Մացարիին: Արժե հիշեցնել որ վերջին անգամ Յուվեն զիջել է հենց «Նապոլիին», գավաթի եզրափակչում: Հյուրերի հաղթանակի դեպքում առաջնության ընթացքն ու տրամադրությունը կարող է ամբողջովին փոխվել, քանի որ չնայած մինչ այս պահը թիմերը հավասար են ընթանում, շատ քչերն են կասկածի տակ դնում Կոնտեի սաների հերթական «Սկուդետտոն»:

«Վալենսիա» — «Ատլետիկ Բիլբաո»

Շաբաթ ժամը 22:00

Իսպանական երկու գրանդներին այս տուրում համեմատաբար հեշտ հանդիպումներ է սպասվում, ուստի կառանձնացնենք այս հանդիպումը: Երկու ակումբներն էլ շատ վատ են սկսել առաջնությունը և անսպասելիորեն գտնվում են վտանգավոր գոտում: Բասկերի երկրպագուները կարող են մի փոքր ավելի հանդուրժողական լինել: Բիելսայի սաները անցյալ տարի էլ խայտառակ մեկնարկեցին, իսկ հետագայում ցուցադրում էին փայլուն խաղ: Բացի դրանից մարզիչը զրկվել է Խավի Մարտինեսից և չի ցանկանում խաղացնել Լյորենտեին, ով նույն պես որոշել  է լքել հարազատ ակումբը: «Վալենսիա»-ում խնդիրներն ավելի շատ են. այստեղ Մանուել Պելեգրինոյին ոչ մի կերպ չի հաջողվում ուշքի բերել երիտասարդ թիմին, շատերը սկսել են խոսել այն մասին, որ արգենտինացին Բենիտեսի օգնականի դերից ավելի բարձր պաշտոնի արժանի չէր: Երկու թիմերին էլ միայն հաղթանակ է անհրաժեշտ, ուստի մեզ սպասվում է շատ լարված հանդիպում, որտեղ հյուրերի հնարավորությունները ավելի նախընտրելի են թվում:

«Լացիո»«Միլան»

Շաբաթ ժամը 22:45

Մեզ հերթական հետաքրքիր հանդիպումն է սպասվում, չնայած նրան, որ առաջատարների հանդիպումը իհարկե է ստվեր է գցում այս խաղի վրա: «Միլան»ում ճիշտ է դադարել են խոսակցությունները, մարզչի պաշտոնանկության մասին, բայց ցանկացած նոր հաջողություն կարող է լինել վերջինը Ալեգրիի համար: Ինչքան էլ որ մարզչի մոտ մեծ լինի ցանկությունը՝ հանգստանալու հնարավորություն տալ առաջատարներին ՉԼ-ի «Մալագա»-ի դեմ դժվարին խաղից առաջ, նա չի կարողանա անել դա: «Լացիո»-ն իր հերթին գտնվում է ՉԼ որակավորման գոտում, և նոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչի գլխավորությամբ սպասվածից ավելի հաջող է անցկացնում մրցաշրջանի մեկնարկը;

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստը Ուոլքոթն է’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնյան դրամա’