‘Յուրաքանչյուր ուկրաինացու՝ ՌԴ անձնագիր. Նոր օրինագիծ Ռուսաստանի խորհրդարանում’

1038

«Справедливая Россия» խմբակցության անդամները Պետդումա կներկայացնեն նոր օրինագիծ, որը յուրաքանչյուր ուկրաինացու թույլ կտա ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն: Կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը միեւնույն ժամանակ առաջարկում է հնարավորություն տալ «Բերկուտի» աշխատակիցներին աշխատանք գտնելու Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունում:

«Այլ կերպ ասած, եթե ինչ-որ մեկը ցանկանում է աշխատել Ռուսաստանում, անհրաժեշտ է նրան տալ այդ հնարավորությունը՝ աշխատանք տրամադրելով ՌԴ ՆԳՆ-ում կամ այլ իրավապահ կառույցներում»,- նշել է Միրոնովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ստորագրել էր համար 144 հրամանը, որով «Բերկուտ» միլիցիայի հատուկ ջոկատայինների գործունեությունը դադարեցվել էր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վ.Բոստանջյան. ԱՄՆ դեսպանը արտահաստիքային փաստաբան է աշխատում կառավարության համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը խստացնում է Կիևում իր դեսպանատան պաշտպանությունը’