‘Յուրա Մովսիսյանը այս անգամ գոլ չխփեց’

1058

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի «Սպարտակը» «Լուժնիկիում» ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Այս խաղում բոլորը «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանից սպասում էին հերթական բենեֆիսը, սակայն այն տեղի չունեցավ: «Լոկոմոտիվի» պաշտպանները աչալրջորեն վերահսկում էին Մովսիսյանի ցանկացած քայլ:

Արդյունքում այս խաղում գոլեր չգրանցվեցին` 0:0: «Սպարտակի»: Յուրա Մովսիսյանին 66-րդ րոպեին փոխարինեց Մաջիդ Ուորիսը:

«Սպարտակը» 36 միավորով 4-րդ տեղում է, «Լոկոմոտիվը» 32 միավորով «Թերեքի» հետ 8-9-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է բուժզննումից’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ն առաջարկում է գարնանը հանգստանալ Ծաղկաձորում’