‘Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Քուինզ Պարկ Ռեյնջերս»’

1280

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: 28-ամյա հայ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան «Քուինզ Պարկ Ռեյնջերսը»,- հայտնում է Vesti.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝  ըստ անգլիական ԶԼՄ-ների՝ ՔՊՌ-ի ղեկավարությունը Մովսիսյանին դիտարկում է իբրև ակումբի լավագույն ռմբարկու Չառլի Օսթինի փոխարինողի, ով ամենայն հավանականությամբ ձմռանը կլքի ակումբը:

Յուրա Մովսիսյանը մշտապես հրավիրվում է Հայաստանի Ազգային հավաքական, ուստի բրիտանական աշխատանքային վիզա ստանալու խնդիր չի ունենա:

28-ամյա հարձակվողի համար ՔՊՌ-ն կարող է «Սպարտակին» 2.5 միլիոն եվրո վճարել:

Նախորդ հոդվածը‘Ստիվեն Ջերարդ. «Մի քանի շաբաթով կվերադառնամ «Լիվերպուլ» եւ կմարզվեմ Կլոպի գլխավորությամբ»’
Հաջորդ հոդվածը‘Որ թիմերն են ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել’