‘Յուրա Մովսիսյանը հաստատեց, որ տեղափոխվել է «Սպարտակ»’

784

Շարունակվում է Յուրա Մովսիսյանի շուրջ լրատվական հեղեղը, որը խիստ հակասական է եւ ժամացույցի ճոճանակին հավասար փոփոխվող: Դեռ մի կողմ թողնենք, որ մի քանի անգամ հաստատվեց եւ հերքվեց «Սպարտակ» տեղափոխվելու փաստը, այսօր արդեն տեղեկություն տարածվեց, որ Մովսիսյանին փորձում է ձեռք բերել նաեւ ԲԿՄԱ-ն:

Իսկ քիչ առաջ Մովսիսյանը հաստատել է, որ տեղափոխվել է «Սպարտակ»: Երկրպագուներից մեկի հարցին, թե արդյոք նա պաշտոնապես տեղափոխվել է «Սպարտակ», Մովսիսյանը իր թվիտերում պատասխանել է, որ այո, տեղեկացնում է Football.Kulichki.net-ը:

Բայց սա էլ միգուցե դեռ վերջը չէ: Սպասենք նոր լուրերի:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 35,2%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայ ընտանիքը Աբովյան փողոցում կոշիկի խանութ է բացել’