‘Յուրա Մովսիսյանը մինչեւ գարուն բաց կթողնի ֆուտբոլը’

796

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար բաց կթողնի Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի մնացած խաղերը: Ոտնաթաթի վնասվածքը, որի պատճառով Մովսիսյանը վերջին երեք շաբաթը հանդես չէր գալիս, շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր:

«Մենք դեռ հույսներս չենք կորցրել: Յուրան անհատական ծրագրով է մարզվում, սակայն ցավերը զգացվում են: Նման իրավիճակում նրա առողջությունը ռիսկի չի կարելի ենթարկել: Մեծ հավանականությամբ, նա իսկապես մինչեւ գարուն խաղադաշտ չի մտնի, չնայած չեմ բացառում, որ միգուցե տարվա ամենավերջին խաղում նա կազմում հայտնվի»,- «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի խոսքն է մեջբերում Սպորտ-Էքսպրեսը:

 

Նախորդ հոդվածը‘Տեքսասում ավտովթարի հետեւանքով առնվազն 80 մեքենա է վնասվել ‘
Հաջորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնի համերգը Երեւանում (Ֆոտոշարք)’