‘Յուրա Մովսիսյանը նորից վնասվածք է ստացել’

800

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նախօրեին Մարբելյոյում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ ձախ սրունքի թեթեւ վնասվածք է ստացել:

Այտուցի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը մի քանի օր չի կարողանա մարզվել եւ բաց կթողնի թիմի առաջիկա ստուգողական հանդիպումները, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2012թ. աշնանը Մովսիսյանը կոտրել էր աջ սրունքը, որից լիովին ապաքինվել է:

Նախորդ հոդվածը‘Ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն կարող հարված հասցնել երկնաքարերին. ՌԴ փոխվարչապետ’
Հաջորդ հոդվածը‘Տնօրենը պատժվել է դպրոցում քարոզչություն իրականացնելու համար’