‘Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’

895

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Football.kulichki.net-ը: Հիշեցնենք, Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մորդովիայի» հետ խաղում Մովսիսյանը դարձավ 2 գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Կրասնոդարը» հաղթեց խոշոր 6:1 հաշվով:
Ռուսական կայքը Մովսիսյանի խաղն այսպես է մեկնաբանել. «Մորդովիայի» հետ խաղից հետո Մովսիսյանը ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ առաջին տեղ: Հայ հարձակվողի հաշվին գրանցվեց երկու գոլ: Նա ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր թե իր, թե թիմակիցներ համար, հիանալի եւ ոգեշնչող խաղ ցուցադրեց: Հիմնականում հենց նրա թեւերի վրա էր թիմը հարձակման թռչում»,- նշել է կայքը:
Ավելացնենք, որ Մովսիսյանը ընդգրկվել է նաեւ Eurosport.ru-ի կազմած խորհրդանշական հավաքականում:

Նախորդ հոդվածը‘Իսրայելում «Ահեղ դատաստանի» պատճառով դադարեցվել են ուղեւորափոխադրումները ‘
Հաջորդ հոդվածը‘Քաթարը կոչ է անում արաբական երկրներին՝ միջամտել սիրիական հակամարտությանը ‘