‘Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել’

1020

Ինչպես տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Շիննիկի» դեմ խաղը: Ֆուտբոլիստն այսօր կայացած մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Մոտ ժամանակներս հայ հարձակվողը բժշկական հետազոտություն կանցնի, ինչից հետո պարզ կդառնան վնասվածքի վերականգնման ժամկետը: Սակայն պարզ է, որ վաղվա խաղը  բաց կթողնի, եւ հարցականի տակ է նաեւ Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվի» հետ խաղին նրա մասնակցությունը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սպիվակովի գլխավորությամբ, Հայաստանում հանդես կգա համերգով ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը’