‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ի առաջնությունը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը’

889

Ինչպես հայտնում է ռուսական «Известия»-ն, Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի  ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ի առաջնությունը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը, որը հանդես է գալիս արևելյան կոնֆերենցիայում:

Աղբյուրի տեղեկացմամբ, ամերիկյան ակումբն արդեն առաջարկ է կատարել Մովսիսյանին և պատրաստ է նրա հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:

Ամերիկյան առաջնություն տեղափոխվելու դեպքում Մովսիսյանի աշխատավարձը չի պակասի, քանի որ «Չիկագո Ֆայրը» պատրաստ է հայ հարձակվողին վճարել այնքան, որքան նա վաստակում է «Սպարտակում»՝ տարեկան 2,1 միլիոն եվրո:

Միևնույն ժամանակ, ռուսական լրատվականը նշում է, որ Մովսիսյանը մտադիր է ընթացիկ մրցաշրջանը ավարտել «Սպարտակում», սակայն չի մերժել «Չիկագո Ֆայրի» առաջարկը և դիտարկելու է այն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հավելենք, որ «Չիկագո Ֆայրը» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է հայ հարձակվողի ծառայություններով:

Մովսիսյանին իրենց թիմերում են ցանկանում տեսնել նաեւ անգլիական «Հալ Սիթին» եւ գերմանական «Վոլֆսբուրգը»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ունենք ոչ թե իշխանություն, այլ անիշխանություն’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ունի 3 զոհ. ԼՂՀ ՊՆ’