‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են գերմանական մի շարք ակումբներ’

1271

Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող միանգամից մի քանի թիմեր հետաքրքրվում են Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, գերմանացիներն ուշադիր հետևում են Ռուսաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի ելույթներին ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Անժիի» հետ խաղում դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակ, որը նրա յոթերորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Իսկ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Իտալիայի դեմ արտագնա մրցավեճում Մովսիսյանը գրավեց մրցակցի դարպասը, օգնելով Հայաստանի հավաքականին մեկ միավոր վաստակել Նեապոլում կայացած խաղում:

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես է Ֆլեշի Բարսեղը փորձում լռեցնել ակտիվիստներին’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում անհայտ անձինք կրակ են բացել հարսանեկան արարողության ուղղությամբ’