‘Յուրա Մովսիսյանի շուրջ կրքերը թեժանում են’

920

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ վերջին օրերի թեժ իրադարձությունները՝ կապված «Սպարտակ» տեղափոխվելու հետ, ոչ միայն չեն մարում, այլ նաեւ նոր երանգներ են ստանում: Ակնհայտ է, որ Մովսիսյանը դարձել է Ռուսաստանի տրանսֆերային շուկայի թիվ մեկ խաղացողը:

Ահա եւ քիչ առաջ Газета.Ru-ն հաղորդագրություն տարածեց, որ Մովսիսյանին հավակնում է նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Աղբյուրի համաձայն, պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, թե որտեղ Մովսիսյանը կշարունակի իր կարիերան, կհրապարակվի դեկտեմբերի 3-ին: Միեւնույն ժամանակ Մովսիսյանի համար պայքարում ֆավորիտը շարունակում է մնալ «Սպարտակը»: Այս լուրն անմիջապես դարձավ ռուսական մարզաշխարհի ամենաքննարկվող թեման:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մովսիսյանը մտադիր է տեղափոխվել «Սպարտակ»: Նրա տրանսֆերի համար Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը վճարելու է 8 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Արամ Սիմոնյանը խորհրդային շրջանի շուրջ 15 հեղինակների գրքերից հատվածներ է կցել-կցմցել ու կազմել մի աշխատություն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ նախագահին ‘