‘Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը` դարի գործարք’

930

Այլ կերպ հնարավոր չէ որակել այն, ինչ կատարվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի` «Սպարտակ» տեղափոխվելու հետ: Պարզապես արտառոց պատմություն է: Համենայնդեպս, վերջին տարիների որեւէ այլ տրանսֆեր դժվար թե պատված լիներ այսպիսի խորհրդավոր մշուշով, խիստ հակասական լուրերով, որոնք երբեմն իրար հաջորդում էին հինգ րոպեի ընթացքում:

Միգուցե մենք շատ շուտով իմանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել Մովսիսյանի տեղափոխության հարցում, ինչու էր նրա տրասնֆերը հաստատող լուրին հաջորդում այն հերքող լուրը, բայց փաստն այն է, որ վերջին լուրը այն է, որ երեկ ուշ երեկոյան Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար եւ գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը «Զենիթի» հետ հանդիպումից (2:4) հերքել էր, թե Յուրա Մովսիսյանի հետ ակումբը պայմանագիր է ստորագրվել: Եվ սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ ժամ առաջ Մովսիսյանն ինքն էր հայտարարել, որ պաշտոնապես տեղափոխվել է «Սպարտակ»: Ահա այսպես: Արդյունքում այս պատմության շուրջ մեծ աժիոտաժ է տիրում, ինչպիսին լինում է դարի գործարք կնքելու ժամանակ:

Դե, իսկ ռուսական Sports.ru կայքը ի մի է բերել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հետ հետ կապված` վերջին օրերի լուրերի վերնագրերը եւ հրապարակել դրանք: Շատ զվարճալի եւ զարմանալի պատկեր է ստացվել:

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ու Մոլդովան կարևորում են քաղաքական երկխոսության ակտիվացումը’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկկողմ բանակցությունների’