‘Յուրա Մովսիսյան. Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը’

823

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է ակումբի հեռանկարները եվրոգավաթներում հանդես գալու համար:

«Մեր դիրքերը Ռուաստանի առաջնությունում ներկա պահին այնքան էլ հաջող չեն: Սակայն Եվրոպայի լիգա կա Չեմպիոնների լիգա դուրս գալու հնարավորությունները «Սպարտակի» մոր այնուամենայնիվ լավն են:

Ես տեսել եմ խաղացույցը. մենք առաջնության երկրորդ կեսում ավելի շատ տանն ենք խաղալու. 11-ից 8-ը: Կարծում եմ, որ եթե հաղթենք բոլոր տնային խաղերում, ապա կկարողանանք բավական վեր բարձրանալ: Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը:

Տղաներն ինձ թիմում հիանալի ընդունեցին: Մենք շատ արագ հարաբերություններ հաստատեցինք. ես խոսում եմ անգլերեն եւ ձգտում խոսել ռուսերեն, միգուցե ոչ այնքան հաջող»,- նշել է Մովսիսյանը РБК Daily-ին:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ հրապարակած տվյալներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է առավելագույն թվով ձայն’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողին հեռացնում են քոլեջից՝ դասադուլին մասնակցելու համար’