‘Յուրա Մովսիսյան. Ժամանակին ես կարող էի հայտնվել «Արսենալում»’

1087

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Yerevan ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ կարող էր ժամանակին հայտնվել Լոնդոնի «Արսենալում»:

«Ինչպես եւ ցանկացած ֆուտբոլիստ, ես դեմ չէի լինի ուժերս փորձել ուժերս եվրոպական գրանդ ակումբներից մեկի կազմում, օրինակ՝ «Արսենալում» կամ «Ռեալում»:

Ի դեպ, ժամանակին ես իսկապես կարող էի հայտնվել «Արսենալում»: Այն ժամանակ 15 տարեկան էի, երբ ինձանով հետաքրքրվեց «Արսենալը»: Սակայն ես փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեի եւ այդպես էլ չկարողացա մեկնել Անգլիա: Խոստովանում եմ, դա դժվար էր ընդունել, առավել եւս, եթե դու փառքի մասին երազող պատանի ես: Սակայն ափսոսանքն անցավ եւ ես շարունակեցի մարզվել, աշխատել»,- ասել է Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘«Կոնֆեդերացիայի գավաթի» քաղաքներում կարգուկանոնը կհսկեն զինվորական ստորաբաժանումները’
Հաջորդ հոդվածը‘«Մեծ ությակը» գտել է սիրիացիների ընդհանուր թշնամուն’