‘Յուրա Մովսիսյան. Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ’

782

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը՝ 4:0:

«Չէի կարծում, որ կարող ենք հաղթել 4:0 հաշվով: Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանը ուժեղ հավաքական ունի: Այս հաղթանակը նվիրում ենք մեր երկրպագուներին, ամբողջ ժողովրդին եւ մեր մարզիչին:

Մալթայից Երեւանում կրած պարտությունից հետո քննադատության ալիք էր, դա իսկական աղետ էր: Մենք ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում կամքի ուժը:

Հավաքականում խաղալը մեծ պատիվ է մեր համար, մենք դա անում ենք ոչ հանուն փողի»,- ասել է Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, ամբողջ ուժը դնենք այս պատերազի մեջ, հաղթենք. 20 տարի առաջ զոհվեց Մոնթեն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դուք ուրացել եք Մոնթեի արյունը. Ակցիա նախագահականի դիմաց (տեսանյութ)’