‘Յուրա Մովսիսյան. Միշտ հավատացել և հավատալու ենք Վալերի Կարպինին’

842

«Մենք միշտ հավատացել եւ հավատալու ենք մեր թիմին ու գլխավոր մարզչին, ով հսկայական աշխատանք է կատարել», — ասել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում խոշոր հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիսել է իր տպավորությունները:

«Փայլուն հաղթանակ էր: Մենք խաղացինք այնպես, ինչպես եւ սպասում էինք: Ես արդեն ասել եմ, որ մենք միշտ հավատացել եւ հավատալու ենք մեր թիմին ու գլխավոր մարզչին, ով հսկայական աշխատանք է կատարել: Հուսով եմ՝ ապագայում կխաղանք նույնքան լավ՝ շարժվելով նույն ուղղությամբ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

26-ամյա հարձակվողն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խփած գոլին:

«Շատ ուրախ եմ, որ Արասը «Սպարտակի» կազմում բացեց իր գոլերի հաշիվը Ռուսաստանի առաջնությունում: Գեղեցիկ գոլ ստացվեց: Իհարկե, ջերմորեն շնորհավորեցի նրան: Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե կոնկրետ ինչ ասացի Արասին»,- նշել է Յուրա Մովսիսյանը:

NEWS.am Sport

Նախորդ հոդվածը‘Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մեղքով «Լամպովի»-ի գետնանցումը դարձել է հասարակական զուգարան (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ասադ. ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանաձևի նախագիծը չի անհանգստացնում Դամասկոսին’