‘Յուրա Մովսիսյան. «Սպարտակ» տեղափոխվեցի Չելստրյոմի համար’

821

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել, թե արդյոք թիմում գրոհների դիսպետչերի խնդիր կա:

«Նման խնդիր չկա: Տեսեք Կիմ Չելստրյոմին: Դա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է`անհավանական տեխնիկայով: Նա միշտ կարող է փոխանցում կատարել: «Սպարտակ» տեղափոխվելու իմ պատճառներից մեկը այն էր, որ այստեղ Կիմն է խաղում:

Եվ դեռ կան Խուրադոն« Արին: Կարող եմ 5-6 հոգու նշել, որոնք կարող են հարձակվողին երկար փոխանցում կատարել:

Անանիձեն տեխնիկապես շատ պատրաստված եւ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Փոխանցումը, տեխնիկա. Անընդհատ պատրաստ է փոխանցում կատարել: Իսկ նա ընդամենը 20 տարեկան է: Ամեն ինչ առջեւում է»,- Մովսիսյանի խոսքն է մեջբերում Советский спорт-ը:

Նախորդ հոդվածը‘Կապիտանը մեղադրվում է շարքայինի գլխին դրոշակով հարվածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հնգամյա երեխան տանից դուրս է եկել հինգերորդ հարկից դուրս թռչելով’