‘Յուրա Մովսիսյան. Օրը երկու անգամ մարզվելով՝ մենք հոգնել էինք’

883

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տեսակետ է հայտնել, թե ինչու «Միավորված մրցաշարի» 1-ին տուրում իր թիմը պարտվեց Կիեւի «Դինամոյին»՝ 0:1:

«Շատ շոգ էր: Թեպետ թիմերը հավասար պայմաններում էին գտնվում:

Մենք հարձակման գծում թույլ խաղացինք, որովհետեւ օրեկան երկու անգամ ենք մարզվում եւ հանդես եենք գալիս արդեն հոգնած:

Ինչ վերաբերում է հնարավոր 11 մետրանոց հարվածին, ապա այնտեղ ոչինչ չկար: Ցանկանում եմ ընդգծել, որ ես երբեք սիմուլյացիայի չեմ դիմում»,- ասել է Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Աֆղանստանը շարունակում է մնալ օպիումի գլխավոր արտադրողն աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Արարատյան թեմն արձագանքել է օֆշորի մասին նոր հրապարակմանը’