‘Յուրգեն Կլոպը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին’

1078

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո  անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Հենրիխը խոսել է ինձ հետ հանդիպումից հետո։ Այսօր ասացի, որ նրա գոլի կարիքը չունեինք։ Կգա ժամանակ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն Մխիթարյանի գոլերը, և նա անպայման գոլեր կխփի»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի խաղը Der Westen-ի գնահատմամբ’