‘Յուրգեն Կլոպը դժգոհ է Պրեմյեր լիգայի վաղ մեկնարկից’

967

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհել է, որ Անգլիայի առաջնությունը մեկնարկում է արդեն օգոստոսի 9-ին։

«Չեմ հասկանում՝ ինչու է Անգլիայի Պրեմիեր լիգան այսքան շուտ մեկնարկում։ Այս հարցը պետք է քննարկել։ Ես զրուցել եմ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Իտալիայի առաջնությանը մասնակցում է 20 թիմ, բայց մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 24-ին։

«Նապոլիի» պաշտպան Կուլիբալին Մանեի հետ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, բայց ստացել է 4 շաբաթ հանգիստ։ Նա դեռ հանգստանում է, իսկ Մանեն արդեն մարզվում է «Լիվերպուլում»։ Եվրո-2020-ը չի կարող լինել հիմնավորում»,- Կլոպի խոսքը մեջբերում է AS-ը։

«Լիվերպուլի» համար մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 4-ին։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի կունենա Անգլիայի Սուպերգավաթի խաղը։ Մրցակիցը չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է։

Նախորդ հոդվածը‘Բախվել են Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» ֆանատներն ու ոստիկանության հատուկ ջոկատի ծառայողները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մալխաս Ամոյանը միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել’