Յուրգեն Կլոպ․ Ազգերի լիգայի գաղափարն ամենածիծաղաշարժն է

610

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անիմաստ է համարում ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցկացումը։

«Ազգերի լիգայի գաղափարն ամենածիծաղաշարժն է համաշխարհային ֆուտբոլում։ Ֆուտբոլիստները տարվա ընթացքում ավելի քան 70 հանդիպում են անցկացնում, բայց շարունակում են խաղադաշտ դուրս գալ նաեւ Ազգերի լիգայում՝ ազգային թիմի հետ անցկացնելով 4, 5 կամ 6 հանդիպում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Ազգերի լիգան անցկացվում է 2018 թվականից։ Երկու տարին մեկ անցկացվող մրցաշարը լրացուցիչ հնարավորություն է տալիս հավաքականներին նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի ուղեգրեր։

Նախորդ հոդվածըՍենատորը արգելափակել է Ուկրաինայի 40 մլրդ դոլար օգնությունը
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին