‘Յուրգեն Կլոպ. «Արսենալը» միշտ էլ հավատարիմ է եղել իր ոճին’

836

«Բորուսիա» Դորտմունդի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ-ում Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ կազմակերպված մամլո ասուլիսում խոսել է իրենց մրցակցի ներկայիս մարզավիճակի մասին: «Արսենալի» առաջընթացը տպավորիչ է, անկախ արդյունքներից՝ նրանք միշտ հավատարիմ են եղել իրենց ոճին, որն այժմ նաև հաղթանակներ է բերում։ Մեզ սպասվում է երկու ուժեղ թիմերի հանդիպում։ Երկու ամիս առաջ բոլորը պահանջում էին, որ Արսեն Վենգերը տրանսֆերների վրա ծախսի 80 միլիոն , սակայն նա չկարողացավ գտնել համապատասխան ֆուտբոլիստների։ Բայց Վենգերը սկզբից անվճար հետ բերեց Մատյե Ֆլամինիին, իսկ դրանից հետո նրանք գնեցին Մեսութ Օզիլին: Կարծում եմ՝ թիմին չէր հերիքում այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին է Օզիլը», — նշել է Կլոպը։ 

Նախորդ հոդվածը‘Տատա Մարտինո. Կարևոր է մրցակցին հակագրոհների հնարավորություն չտալ’
Հաջորդ հոդվածը‘«Գենդերը» կդառնա «սեռ». Կառավարությունը փոփոխություն է նախատեսում աղմկահարույց օրենքում’