‘Յուրգեն Կլոպ. ««Բորուսիայի» երկրպագուները պարզապես ֆանտաստիկ են, անկրկնելի»’

906

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի` «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո (2:2) խոսել է ակումբի երկրպագուների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

«Ձմեռային դադարից առաջ սա վերջին տնային հանդիպումն էր: Գուցե գա պահ, երբ ես դադարեմ աշխատել «Բորուսիայում»: Մեկ բան հաստատ է, այդ դեպքում ես շատ կզգամ երկրպագուների կարիքը: Նրանք պարզապես ֆանտաստիկ են, անկրկնելի:

Աշխարհում հիանալի մթնոլորտով շատ մարզադաշտեր կան, բայց քչերը կարող են այդքան խելահեղ աջակցել, երբ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը»,-ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը անգամ կառավարության բուֆետի բլինչիկի գինը չի կարողացել զսպել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Խուճապի մեջ հայտնված հասարակությունը և չինովնիկների գործուղումների ծախսերը. «ՉԻ»’